Մեր Մասին

Telegramnews.am-ը «Հայկական»տելեգրամյան տիրույթի ալիքների ագրեգատոր է։ Մեր նպատակն է մեկ կայքում տեսանելի դարձնել հայկական տելեգրամյան իրականությունը՝ հնարավորություն տալով ընտրել բազմաթիվ տեղեկատվական աղբյուրներից ձեզ համար ամենանախընտրելին։

Telegramnews.am-ը նաև տելեգրամյան իրականության վերլուծաբանն է։ Մենք խոշորացույցի տակ ենք պահում հայկական Telegram-ը, պարբերաբար ներկայացնում դրա մասին վերլություններ՝ վերլուծությունների, վիճակագրության, ինֆոգրաֆների և առանձին հոդվածների տեսքով։

Telegramnews.am-ը հասանելի տեղեկատվությունն է՝ ամենաօպերատիվ կերպով, այն ամենը, ինչ ավանդական մեդիան շրջանցում է կամ փոխանցում է ուշացումով և լրատվամիջոցի քաղաքականության նպատակահարմարությունից ելնելով։

Մենք նաև տեղեկատվության տարածման վեբ և տեխնիկական լուծումներ ենք առաջարկում՝ մեր կայքի և վեբ-աջակցման միջոցով։

Telegramnews.am -ը ստեղծվել և ղեկավարվում է Mad Owl Media ի կողմից: Ծրագրային և տեխնիկական լուծումները պատկանում են Mad Owl Media ին։

Հեղինակային իրավունքներ և վեճերի լուծման կարգը

Կայքում ներկայացված տեղեկատվությունն ուղիղ մեջբերում է տելեգրամյան ալիքներից։ Խմբագրությունը պատասխանատվություն չի կրում կայքում զետեղված տեղեկատվության համար։ Խմբագրությունը կարող է նաև չկիսել հեղինակների տեսակետները։

Կայքի բովանդակության առնչությամբ վեճերը կարգավորվում են Գերմանիայի դաշնային հանրապետության օրենսդրության համաձայն՝ հաշվի առնելով կայքի սերվերների տեղակայումը։