Իշխանասարի ուղղությամբ մարտեր չեն ընթանում. վիրավորների մասին լուրերը…


Իշխանասարի ուղղությամբ մարտեր չեն ընթանում. վիրավորների մասին լուրերը բացարձակ սուտ են

Սոցցանցերում և մամուլում ակտիվորեն տեղեկություն է շրջանառվում, թե Սյունիքի մարզում՝ Իշխանասարի ուղղությամբ, մարտեր են ընթանում: Գրել են, թե հակառակորդը հարձակում է նախաձեռնել ու իբր հայկական կողմից կան վիրավորներ, որոնք տարհանվում են:

Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ մամուլում տարածվող տեղեկությունները «Իշխանասարի ուղղությամբ ընթացող մարտերի մասին» չեն համապատասխանում իրականությանը։

Սյունիքի փոխմարզպետ Կարո Ավանեսյանը ևս հերքել է մամուլում շրջանառվող այս լուրերը։ Հարձակումների վերաբերյալ տեղեկությունները փոխմարզպետը բացարձակ սուտ է որակում։

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը ևս արձագանքել է լուրերին. «Բանակցություններ են գնում, մարտեր չեն ընթանում։ Մենք այնտեղ զինվոր չենք ունեցել, որ մարտեր լինեն։ Տարածքն ազատ է եղել, ում հետ պետք է մարտ վարեին։ Հակառակորդը GPS-ով գծված սահմանից էլ առաջ են եկել»։

https://infocheck.am/am/posts/612

Рекомендуем


Mkrtchyan26

Добро пожаловать 🇦🇲🤝 :ru: :o:9Rdnews-ին միացեք նաև :o:Facebook ՝ https://www.facebook.com/mkrtchyan26 :o:Instagram՝ https://www.instagram.com/9rdnews/ :o: Youtube https://www.youtube.com/c/9rdNewss?sub_confirmation=1 :o:Կապ մեզ հետ՝ @M9rdnews